Сообщения

Կարճամետրաժ թատրոնի սցենարներ

Изображение
  Պերուացի տղայի ճամփորդությունը Մի անգամ չիպոլինոյում մի թխադեմ , գեղեցիկ տղա է հայտնվում։ -Տեսել եք մեր վերջին հյուրին, որը Չիպոլիի հարևանն է։ -Մի տեսակ տարրօինակ է նա, միշտ զայրացած է, քանի որ հաճախ է դեմքը սևացած։ -Բազլիկը դա քո դեպքում է այդպես։ Սա մի ուրիշ բան է․․․․․ -Եկեք փորձենք , երբ հանդիպենք ես կհանեմ իմ վերարկուն, եթե արտասվեց, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ -Ես իրեն մի սրտային բացիկ կնվիրեմ մեր պարոն Լոլիկի կողմից, եթե նա մի լավ ծիծաղի ուրեմն ինքը նորմալ է։                                                                                                                      -Միթե կհանդգնի ծիծաղել մեր ղեկավարի վրա, ուրեմն ըմբոստ է։ -Վրայից մի տեսակ չարաճճի է երևում։ -Լռեեք, գալիս է։ -օօօօօօօօօ, /թաքնվում են/։ -Ես գիտեմ, որ Դուք ամեն օր քննարկում եք ինձ։ Ես Լեսի Լոսիին եմ։ Ես սիրում եմ ստեղծագործել։ Ես գիտեմ, որ շատերդ ինձ սևամորթ եք անվանում, բայց ես թխադեմ եմ,որոհետև մենք ապրում ենք բարկ արևի աշխարհում։ Ահա սա է իմ յուրահատկություններից մեկը,բայց  մեր տարբերությունը ոչ մեկին չի վ
Изображение
  ՄԱՅՐ դու ամենասուրբ ՄԱՅՐ դու ամենանուրբ ՄԱՅՐ դու ամենազոր ՄԱՅՐ դու ամեն տան սյուն ՄԱՅՐ իմ հոգու ճրագ ՄԱՅՐ դու ավետիս Կյանքի իմաստ Կյանքում ճանապարհ...
Изображение
  Գիշերվա խորհրդավոր լռության մեջ Ուժասպառ օրվա կարոտների հետ Մի անվերջանալի կամք է ինձ ուղեկցում Ինձ կրկնում անդադար` դու կարող ես.... Թվացյալ բարի,բայց սին ժպիտների տակ Մի անզգույշ անկեղծություն քայլում է ինձ հետ Չվախենալով ընկնելու նոր ելած ցավից Մղվում է հաջորդ պայքարի մեջ.... Արդարամիտ լինելու պայքարը Որը երբեք չի ընդունվում,դու վատն ես թվում, Եվ հերքվում է այն կամքի ձայնը` կարող ես Որն ընդամենը կրում է հարցական նշան Դառնալով վախվորած մի գործողություն.... Գիշերվա ծաղկող մթության մեջ Անդադար մի հարց էլ տանջում, Ինչու և ինչպես է,որ սուտն ու փուջն են հաղթում Ինչու և ինչպես է,որ կամքը թուլանում է Մեզ շրջապատող մարդկանց պատճառով Որ մի սին կարծիք մեզ վրա են փաթաթում.... Գիշերվա խենթ մտքերի մեջ Անվստահ կամքը,որ միշտ էլ այդպես էլ եղել Ընդունում է ըղձականը` կկարողանամ.... Կկարողանամ մի օր վստահ քայլել Ասել այն,ինչ ուզում եմ,անել այնպես,ինչ պետք է... Լիլիթ Մնացականյան
Изображение
  Հայաստան դուռդ բաց, որ քեզ գրկեմ Հայաստան սիրտդ բաց,որ կարոտ մարեմ Հայաստան գիկդ բաց,որ սեր բերեմ Հայաստան խիղճդ բաց, որ զավակիս տուն բերեմ Հայաստան միշտ վառ մնա,որ վաղը ես չամաչեմ Որ քեզ գիրկ, սեր, կարոտ ու մինուճար զավակս եմ տվել... Լիլիթ Մնացականյան
Изображение
Զինվորի սերը... Ողջույն սիրելիս, երկար ժամանակ է ինչ ուզում եմ գալ և չի ստացվում.... հոգով քեզ հետ եմ եղել ամեն օր.....Օրը սկսել և ավարտվել է քո կարոտի և պակասի արանքում.... ավելի ճիշտ չի վերջացել ընդամենը շարունակվել է իմ երազներում....  -Ինչպես ես: Ներիր սկսվեց հիմար հարցերիս տարափը.... այսօր շնչակտուր եմ եկել, որ քեզ գրկեմ, շոշափեմ այն տրոփող սիրտդ, որը միայն ինձ համար էր.... այն լայն մատներդ, որոնք ցանկանում էին շոշափել դեմքս և ինձ բարի լույս մաղթել.... ցանկանում եմ զգալ այն հողի բույրը , որը քեզնով է արբած.... երանի այս հողին, որ քեզ ամուր գրկել ու բաց չի թողնում.... տեսնես զգում է բույրդ.... գիտես , ես ամեն օր ավելի շատ եմ քեզ սիրում, ամեն օր ավելի մեղավոր եմ ին ձ զգում, որ չեմ կարողնում քեզ այստեղ բարևել.....  Տես, մեր ցանած ցաղիկները ծաղկել են և ես քեզ համար բերել եմ սպիտակ կակաչներ.... դու շատ էիր սիրում.... հիշում ես, երբ ես ասացի, որ կակաչներ շատ եմ սիրում , ապա ինձ սկսեցիր համոզել, որ ամենասիրունը դրանցից սպիտակն է..... Ահա քեզ համար իմ ձռքով աճեցրած սպիտակ կակկաչներ եմ բեր
Изображение
Սուրճը սառավ...սպասումներս նրա կաթիլների հետ դարձան սառը և անտարբեր..... մնացին մրուրի տակ ու չկարողացան հաճույք պատճառել, այլև մնացին դառը ու չլուծվեցին բերանում մնացածից հետո..... Ամեն օր սպասումն ահագնացավ.... գրկեց հոգու այն դատարկները, որոնք անեզր ու աներևույթ էին թվում, բայց և կործանում էին.... բայց և չէին խնայում զգացմուքներս.... Ամեն օր սիրտս ավելի քիչ էր թրթռում, երբ դիմացիս աթոռի նստողը բացակա էր, իսկ սուրճը սառած..... կարծես՝ չէր լինում այլևս սպասել.... այն հոգու ճիչը, որն ամեն օր սպասումից էր ծնվում և խեղդվում կոկորդումս, այլևս անիմաստ էր թվում, այլևս զուր էր այն ճիգը, որի օգնությամբ պիտի պահպանեի սեր կոչվածը մեկ բաժակ բացակա սուրճ խմողի մեջ...... սուրճը, որն եփվում է հինգ րոպեում և խմելիս  տևում է ավելի կարճ քան եփելը, այլևս ոչ մի զգացում չէր առաջացնում այդ պահին սպասելու....... ընդամենը փաստ, որ արդեն 5-րդ օրն է և սուրճը սառած է..... ես կիսահագ....ես սպասումից հիասթափված.....  
Изображение
  https://youtu.be/AoBBYn_UarQ  Հեքիաթերեն